Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Վախճանվել է կինոռեժիսոր Անջեյ Վայդան

Վախճանվել է կինոռեժիսոր Անջեյ Վայդան
10.10.2016 | 22:27

Անցած գիշեր Վարշավայում, 90 տարեկանում, վախճանվել է ժամանակակից լեհական կինոյի դասականներից մեկը` ռեժիսոր Անջեյ Վայդան: Նա լեհական կինոյի միանձնյա առաջատարներից էր:

1981-ին արժանացել է Կաննի փառատոնի գլխավոր մրցանակին, 2000-ին` Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին: Վայդայի ամենահայտնի ֆիլմերն են «Ջրանցք», «Մոխիր և ադամանդ», «Երկաթյա մարդը» կինոնկարները:

Դիտվել է՝ 767

Մեկնաբանություններ